
Հանդիպում եղել է ու դրա արդյունքը դուք տեսաք. Հերմինե Նաղդալյան. 1in.am

1in.am-ը գրում է. ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում այսօր քննարկվել են շաբաթվա իրադարձությունները, համանախագահների այցը, ինչպես նաև՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցը: Այս մասին այսօր նիստից հետո հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է հարցին, Գագիկ Ծառուկյան- Սերժ Սարգսյան հանդիպում թե տեղի ունեցե՞լ է, նա ասաց.«Այն ամենը, ինչ-որ քննարկվել է, դա դուք տեսնում եք, դրա վերաբերյալ կա ԲՀԿ հայտարարությունը, և գալիք շաբաթվա ընթացքում խորհրդարանում քննարկումներ կլինեն: Հանդիպումներ եղել են, և համապատասխան գործընթացների մասին պայմանավորվածություններ են եղել»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: