
Վառելափայտն անգամ երազանք է դարձել տնակների բնակիչների համար

Գյումրու թիթեղյա վագոն-տնակներում՝ ավելի քան քառորդ դար կյանքը մի իսկական գոյամարտի է վերածվում ցրտաշունչ ձմռան ամիսներին: Համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է դարձել:
Անմարդկային պայմանների պատճառով հարյուրավոր մարդիկ ու հատկապես երեխաները ձեռք են բերել անբուժելի հիվանդություններ:
«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում,Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, «Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել:
Ներկայացվող տեսանյութը վառելափայտի բաժանման հերթական առօրյայի և տնակներում բնակվող ընտանիքների ծանր ապրելակերպի մասին է: