ՀՅԴ-ականները հանդիպել են մտավորականների հետ
ՀՅ Դաշնակցության Գերագույն Մարմինը, իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները ներկայացնելու, բացատրելու, ճշտելու նպատակով՝ նախաձեռնել է հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:
Դաշնակցությունը ցանկանում է քննարկումների միջոցով լսել մեր քաղաքացիների կարծիքները, նրանց մասնակից դարձնել առկա հինահարցերի լուծմանը:
Երեկ՝ փետրվարի 17-ի երեկոյան, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են շուրջ քսան հայտնի մտավորականների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ՀՅԴ ծրագրային, այնպես էլ ներկա իրավիճակում երկրի առջև ծառացած հարցեր: Կողմերը ողջունել են նման հանդիպումների նախաձեռնությունը և հույս հայտնել, որ դրանք կդառնան շարունակական:
ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան