Զրպարտության համար պատասխանատվության են կանչում ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին
Հիմնադիր խորհրդարանի անդամները զրպարտության համար պատասխանատվության են կանչում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրության մեջ ասված է.
«2015 թ. փետրվարի 17-ին Հիմնադիր խորհրդարանը և նրա անդամները ընդդեմ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հայցադիմում են ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով: Հիշեցնում ենք, որ Գագիկ Մելիքյանը մամուլում հրապարակված իր հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները «100-ամյակը» առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթը «իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով»»: