Զարուհի Փոստանջյանի սարսափելի առաջարկը եռյակին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեռևս 2014թ.-հոկտեմբերի 15-ին եռյակին առաջարկություններ էր արել, որ պետք է լինի հարթակի օրակարգ՝ որպես հանրային պահանջներ, քանի որ այսօր արդեն քաղաքական նոր րավիճակ է ստեղծվել, սոց ցանցերում դարձյալ այն բուռն քննակումների է արժանացել, ուստի այդ առաջարկները հիշեցնում ենք այժմ. Դրանք են.

1. «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ՀՀ Ազգային ժողովում պետք է սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացը:

2. ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների և հետամուտ լինի նրանց քրեական հետապնդմանը և օրինական դատավճռով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից:

3. Ապօրինի սեփականաշնորհված և ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձ պետությանը: ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերած ունեցվածքի վերադարձ պետությանը:

4. Հակակշռող և զսպող օրենքների ընդունում, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, Ընտրական օրենսգրքի փոփոխություն:

5. Բոլոր այն դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում և դատապարտում, ովքեր ներգրավված են եղել քաղաքական հետապնդումների գործերում:

6. Ոստիկանության, ԱԱԾ-ի և բանակի բոլոր այն պաշտոնատար անձանց հետապնդում և դատապարտում, ովքեր մասնակիցն են եղել քաղաքական հետապնդումների գործերում:

7. Ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում, որը կգործի առավելագույնը վեց ամիս և կիրագործի վերոնշյալը՝ մինչև օրինական իշխանության ձևավորում:

Տեսանյութեր

Լրահոս