Բաժիններ՝

«Որ սաղ ասում են՝ ես չեմ, ես չեմ, բա իմ էրեխուն ո՞վ սպանեց, երեւի 4-ից մեկը կասի՝ ես եմ, ու գործը կվերջանա, կգնա…». ԳԱԼԱ

Հունվարի 29-ի վաղ առավոտյան Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում մահացած վիճակում (գտել են պտտաձողին կախված) հայտնաբերված առաջին կուրսեցի Հայկազ Բարսեղյանի հարազատները հավատում են, որ արդարությունը կբացահայտվի եւ պատասխանատվության առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր իրենց մեղքի բաժինն ունեն Հայկազի սպանության մեջ:

Աjս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Ըստ հարազատների, տղային սպանել են քնած վիճակում՝ անկողնու մեջ: Սենյակում են եղել, բացի Հայկազ Բարսեղյանից, եւս 6 կուրսանտներ, բայց տղայի սպանության մեջ մեղադրվում են եւ ձերբակալված են 4 զինծառայողներ, ովքեր, ըստ Արկադի Բարսեղյանի, ոչ թե այդ սենյակում են նստած եղել, այլ ներս են մտել հարեւան սենյակներից:

Արկադի Բարսեղյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել էր նաեւ, որ դրսից էլ այդ գիշեր քաղաքացիական անձ է ներս մտել:

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ սույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։

Հեռախոսազրույցի ժամանակ որդեկորույս հայրն ասաց, որ գերազմանոցում է, մաքրում է տղայի շիրիմը ու մտքում վերլուծում գլխովն եկածը:

«Ես ուզում եմ հավատալ, որ գործն ամբողջությամբ կբացահայտվի, բայց թե ճիշտը որ ասեմ, ինստիտուտում բաներ կան, էրեխեքը բաներ են խոսում, որ գալիս բերնեբերան մեզ է հասնում: Ուզում եմ, որ լավ հետաքննություն անեն: Ինձ հասկացեք՝փաստաբան ունեմ, զբաղվում է գործով, քննիչներն ասում են՝ նորմալ հունով ընթանում է, չմտածեք, թե ինչ որ բան կլինի, ես էլ հավատում եմ: Ուղղակի բաներ կան, որ ես կուզենայի ճշտեին, քանի որ ընդեղ էրեխեքը ուրիշ բան են ասում: Էրեխեքին ինստիտուտում որ հարցնենք, այնտեղ ամեն ինչը ճիշտ գիտեն»:

Արկադի Բարսեղյանից հարցրեցինք, թե կոնկրետ ի՞նչ ի նկատի ունի, իրեն ի՞նչ է հատկապես անհանգստացնում, սպանված զինծառայողի հայրն ասաց, որ ավելին ասել չի կարող. «Ինձ ասել են՝ճիշտ չի լինի էլի, որ որ շատ ձեն հանեմ: Բայց բաներ կան, որ ինձի չեն ասում: Գալիս հեռվից լուրեր են հասնում, ընդեղի սովորող էրեխեքն են եկել պատմել, հետո մեզ է գալիս հասնում, որ սենց է եղել եւ այլն»:

Արկադի Բարսեղյանին անհանգստացնում է այն փաստը, որ ձերբակալված երիտասարդներից երկուսը հայտարարում են, որ իրենք սպանության հետ ոչ մի կապ չունեն, սակայն, ըստ Ա. Բարսեղյանի, իրեն հասած տեղեկություններով՝ դրանք այն տղաներն են, ովքեր կոնֆլիկտ են ունեցել իր որդու հետ եւ անմիջական կապ ունեն կատարվածի հետ:

«Հենց էդ բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն են, որ ասում են իբրեւ թե կապ չունեն: Մեկը ինստիտուտի տնօրենի տեղակալի որդին է , մյուսը ասում են՝ ԱԱԾ բարձրաստիճան աշխատողի որդի է: Ես չեմ հասկանում, որ սաղ ասում են՝ «ես չեմ, ես չեմ», բա իմ էրեխին ո՞վ սպանեց: Իրանք չորսն էլ, որ ձերբակալվել են, նույն սենյակում չեն քնել, տարբեր սենյակներից են եկել: Կարծես թե իրա հետի մնացող մյուս էրեխեքին, որ նույն սենյակում են եղել, չգիտեմ ինչ պատճառով ներվել ա»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս