
Ավետիսյան ընտանիքի սպանդից հետո պաշտոնական լռություն է. «Ա1+»

«Ես չեմ պատկերացնում, թե ոնց պետք է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քննությունը իրականացնի, եթե հիմնական կասկածյալը իր հսկողության տակ չի։ Այս հանցագործության մեջ հայտնի չէ շարժառիթը։ Ո՞րն է շարժառիթը, ինչու է հենց Ավետիսյանների ընտանիքը ընտրված ու կարեւոր է կատարման մեխանիզմը»,- «Ա1+»-ին ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Գյումրիում տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի սպանության զարգացումների շուրջ քննարկումը, որի մասնակիցների թիվն 60-ից ավելին էր։
Սպանությունից անցել է 32 օր եւ իշխանությունները, իրավապահ մարմինները Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի գնահատմամբ, որեւէ որակյալ տեղեկություններ չեն տալիս։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանը նկատում է. «Թեեւ քրեական գործը պետք է բաց լիներ, բայց այս պահին շատ բաներ գաղտնի են պահվում։ ԱԱԾ-ից ոչ մի հարցման պատասխան չեն ստացել, իսկ գլխավոր դատախազությունից էլ պատասխանները մեծ ուշացումով են գալիս»։
Առաջին հանրային քննարկման սկսզբում ձեւավորվեցին աշխատանքային 3 խմբեր, որոնք վերջում ներկայացրին արդյունքները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: