Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը հանդիպել են Անդրեյ Սորոկինին

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայցուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությանը , քննարկվել են ռազմաքաղաքական , տնտեսական և հումանատար ոլորտների հարցեր:

ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են վերջին օրերում երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են սահմանադրական փոփխությունների անհրաժեշտությունը և եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելությունը:

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի, հանրային տեղեկատվության մատչելիության և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին:

ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ –ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին իր մասնակցությունը կապահովի բարձր մակարդակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել տեսակետների փոխանակումը:

ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան

Տեսանյութեր

Լրահոս