Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին

ԲՀԿ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Արդեն իսկ հայտարարվել էր, որ Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Առաջիկայում ևս Եռյակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է, որից հետո կներկայացվեն առաջիկա անելիքները»:

Տեսանյութեր

Լրահոս