ԲՀԿ-ից պատասխանում են Աշոտյանին

«Հանրապետականները նյարդայնացման գագաթնակետին են: Իսկ ինչո՞ւ են նրանք կատաղել: Որովհետև արտահայտվում է նրանց ինքնապահպանման բնազդը: Որովհետև հասկացան, որ ԲՀԿ-ն թույլ չի տալու սահմանադրական ավանտյուրայի ճանապարհով իշխանությանը վերարտադրվել: Իսկ թե ինչու է փայլատակող մարմնի վերին կլոր վերջույթով աչքի ընկնող ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Աշոտյանին հանձնարարվել ամենակատաղի կերպով վրա հասնել Ծառուկյանին, վայրահաչել ու վիրավորել, այնքան էլ կարևոր չէ: Քանի որ, կարծում եմ, հասարակության մոտ ամենաշատ տհաճություն առաջացնող անհամակրելի մարդու հարձակումները ԲՀԿ-ի ու առաջնորդի նկատմամբ, բնական է, հակառակ ազդեցություն ունեն: Որքան շատ նա ճղճղա, այնքան ավելի շատ համակիրներ կունենանք մենք:

Շնորհակալություն մեր վարկանիշը բարձրացնելու համար, Աշոտյան»:

ԲՀԿ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Քոչարյան

Տեսանյութեր

Լրահոս