Արմեն Աշոտյան. «Գագիկ Ծառուկյանը Բաղրամյան 26-ում բացատրություններ է տալիս, որ ինքը մեղավոր չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ ինչ-որ մեկն է դրդում իրեն». news.am
news.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձագանքել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այսօրվա ելույթին:
– Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի՝ արտահերթ նախագահական ընտրություններին գնալու եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու վերաբերյալ հայտարարությունը:
– Ծառուկյանին պատասխանեմ իր իսկ հերթական չհաջողված խայտառակ հարցազրույցներից մեկով, որ ինքը տվել է ռուսական լրատվամիջոցներից մեկին դեռեւս 2007թ, երբ լրագրողը հարցնում էր մայդանների մասին: Կներեք եթե իմ մոտ ավելի լավ ստացվի ռուսերեն, քան Ծառուկյանի մոտ էր ստացվել՝ «у нас президент сильный, он всех накажет»:
– Պարոն Աշոտյան, Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իրեն առաջարկվել է նախագահի պաշտոն սահմանդրական փոփոխություններից հետո, ինչից ինքը հրաժարվել է: Նա նաեւ ասել է, թե ինքը ցանկացել է 6 ամիս առաջ պաշտոնապես լքել Ազգային անվտանգության խորհուրդը, սակայն դա չի արել Սերժ Սարգսյանի անձնական մարդկային խնդրանքի պատճառով:
– Ծառուկյանի speechwriter-ների անհաջող անեկդոտները չեմ մեկնաբանում: Ինքս եմ քանիցս ականատես եղել, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը որսում Սերժ Սարգսյանի հայացքը, երբ գալիս է, որպեսզի ճանապարհի երկրի նախագահին արտերկիր կամ դիմավորի: Ինքս լավ գիտեմ, որ նա մի բան խոսում է Բաղրամյան 26-ում, բացատրություններ է տալիս, որ ինքը մեղավոր չէ, Լեւոն Տեր-Պետորսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ ինչ-որ մեկն է դրդում, ինքը ծանոթ չի եղել տեքստին, չի ցանկացել ասել, դրա մասին բոլորը գիտեն: Չհաջողված մեսիայի այս առաքելությունը, որը փորձում էր իր վրա վերցնել մի մարդ, որը բարոյական, կրթական հիմնավորում չունի, եւս մեկ անգամ ապացուցում է,թե ինչ խայտառակ վիճակի է հասել Ծառուկյանի Հայաստանի քաղաքական ներկապնակում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: