Աթենքում 2 մլն եվրոյով վաճառքի է դրվել Դեմիս Ռուսոսի առանձնատունը
Աշխարհահռչակ հույն երգիչ Դեմիս Ռուսոսի երեխաները վաճառքի են հանել Աթենքում նրա շքեղ առանձնատունը։ Greek Reporter-ը գրում է, որ էլիտար անշարժ գույքի համար երգչի երեխաները հույս ունեն ստանալ 2 մլն եվրո, փոխանցում է Обозреватель-ը։
Մայրաքաղաքի Անո Վուլա էլիտար թաղամասում գտնվող տունը Ռուսոսը գնել է իր ընտանիքի համար։ Վերջին տարիներին երգչի կինը և երեխաներն իսկապես շատ ժամանակ էին անցկացնում այդ առանձնատանը։
Պաբերականը գրում է, որ վայրն իրապես շատ գեղեցիկ է։ Շնորհիվ լավ դիրքի և վաճառքի պայմանների՝ անշարժ գույքը պետք է մեծ հետաքրքրություն առաջացնի արտասահմանցի գնորդների շրջանում։
Առանձնատունը, որն արտաքինից ֆրանսիական ամրոց է հիշեցնում, վաճառվում է այն կահավորմամբ, այն տեսքով, ինչպիսին թողել է երգիչը։ Այստեղ կա բիլիարդի սենյակ, մեծ քանակությամբ դասական կահույք, կտավներ և այլ իրեր։
Ռուսոսը տներ ունի նաև Փարիզում և Նյու Յորքում, և այդ բոլոր տները նա անձամբ է կահավորել։
Թարգմանությունը՝ tert.am-ի: