Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին «աջակցելու» հրապարակային ձեռք է մեկնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը, մինչ նշված հռչակագրի վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելը, նույնպես արձանագրել է այն փաստը, որ հրապարակված փաստաթուղթը լիակատար անուշադրության է մատնվել, չնայած այլ պայմաններում պետք է, որ այն լայն քննարկման առարկա դառնար։ ՀԱԿ առաջնորդը չի էլ թաքցնում, որ իր նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել նշված հռչակագրի վրա։ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը», կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար։ Լրացնելու համար այդ բացը՝ կցանկանայի որոշ դիտողություններ ու մտահոգություններ արտահայտել հռչակագրի բովանդակության վերաբերյալ՝ ոչ ամենեւին որեւէ մեկին մեղադրելու կամ խնդիրը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնելու մտադրությամբ, այլ բացառապես այդ կարեւոր փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով»,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր հեղինակած հոդվածի նախաբանում։
Այսինքն՝ ՀԱԿ առաջնորդը Սերժ Սարգսյանին «աջակցելու» հրապարակային ձեռք է մեկնում, իհարկե, նա այդ արել է իր ոճով՝ մատնանշելով հռչակագրի թերությունները, բայց միայն այն փաստը, որ նա փորձում է քաղաքական օրակարգը վերադարձնել Սերժ Սարգսյանի մատնանշած ուղեծրին, արդեն իսկ մեծ լավություն է իշխանություններին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: