
Սերժ Սարգսյանի առաջիկա հայտարարության դեպքում Ռոբերտ Քոչարյանն ակտիվ քաղաքականություն կվերադառնա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Եթե այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխություններին գնալու մտադրության մասին, Ռոբերտ Քոչարյանն էլ առաջիկայում կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Երեկ մեր թղթակցին այսպիսի տեղեկատվություն է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին բարձր պաշտոն զբաղեցրած մի գործիչ, ով խնդրել է չհրապարակել իր անունը: Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների թեման շատ հարմար է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, և նա մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ սահմանադրական փոփոխությունների դեմ մղվող պայքարին: Իսկ հավանականությունը, որ այսօր Սերժ Սարգսյանը կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գնալու անհրաժեշտության մասին, բավական մեծ է»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։