Եթե Հայաստանի կողմից հարձակման միջադեպ եղել է, թող ԵԱՀԿ-ն քննի այն. Արծրուն Հովհաննիսյան. tert.am
Եթե հայ-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից Ադրբեջանի ռազմական դիրքերին որևէ հարձակում է եղել, սադրանք, ապա ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում, որ միջազգային դիտորդական առաքելությունները, մասնավորապես, ԵԱՀԿ-ն գա և քննի այդ միջադեպը: Եվ եթե Ադրբեջանը նման փաստ ունի, թող ներկայացնի:
Այս մասին Tert.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցի այն հայտարարությունը, որ հայկական կողմը փորձել է հարձակում գործել Ադրբեջանի ռազմական ուժերի դիրքերի վրա և ինչի արդյունքում՝ հայկական կողմն ունեցել է կորուստներ։
«Մենք հենց հիմա պահանջում ենք, որ միջազգային դիտորդական առաքելությունները գան, քննեն այդ միջադեպը: Խոսքը ԵԱՀԿ առաքելության մասին է: Եթե փաստեր ունի Ադրբեջանը, թող ցանկացած փաստ ներկայացնի»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանական զինուժը նախապես կանխել է հակառակորդի մոտեցումը, և «որ սադրանքի ժամանակ հատուկ ջոկատի հրամանատար Տիգրան Սիմոնյանը ոչնչացվել է մի քանի այլ զինծառայողների հետ»։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: