
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝
ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության
ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
«Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի
մաքրման աշխատանքներ:
Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: