ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ սահմանել այն 10.5 տոկոսի մակարդակում։ Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը։

Խնդիրն այն է, որ սրանով ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը։ Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը եւ տնտեսության աճի արգելակմանը։ Եվ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին ՀՀ-ում նույնիսկ պաշտոնապես գրանցվում է տնտեսական չափազանց փոքր աճ։ Մյուս կողմից՝ վարկերի թանկացումը պետք է հանգեցնի գնաճի նվազմանը։

Սակայն վերջին ամիսներին, ինչպես արձանագրել է հենց ԿԲ-ն, գնաճը թույլատրալի սահմաններում է եւ դրա դեմ պայքարելու խնդիր չկա։ Սի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ԿԲ-ն ոչ թե պետք է բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ ընդհակառակը իջեցներ՝ խթանելով ներդրումները տնտեսության մեջ։ Նման գործելակերպի միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ սրանով ընդամենը փորձում են կանխել դրամի հնարավոր արժեզրկումը»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս