
Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննչական բաժինը որոնում են Քանաքեռում 2 հոգու հրազենային վնասվածք պատճառած 36-ամյա նախկինում դատված երիտասարդին (տեսանյութ). shamshyan.com

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողների հետ իրացնելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գորողություններ, պարզել են փետրվարի 6-ին Երևանում 2 հոգու հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնական կասկածյալը Քանաքեռ 15 փողոցի 14 տան բնակիչ, 36-ամյա Բագրատ Թումանյանն է, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Թումանյանը նախկինում եղել է դատապարտված ՀՀ քր.օր-ի 113 հոդվածի հատկանիշներով:
Քննչական բաժինը դիմել է Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և կայացրել է է որոշում՝ Բ. Թումայանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրել կալանավորումը, և երբ նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, նա տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղեկությունները, որ վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցով, իբրև տեղի է ունեցել ունեցել ճանապարհ չզիջելու պատճառով, չի համապատասխանում իրականությանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: