Գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի զինծառայությունը երկարաձգվել է

ՀՀ Նախագահի հրամանագրով գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի զինվորական ծառայությունը երկարաձգվել է։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ զինվորական ծառայությունը երկարաձգել մինչև 2016 թվականի փետրվարի 10-ը»:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728