
«Թաջ-Մահալ. հայուհին՝ Հնդկաստանի խորհրդանիշի հոգի». պրեմիերան՝ շուտով (տեսանյութ)

«Թաջ – Մահալ. հայուհին՝ Հնդկաստանի խորհրդանիշի հոգի» ֆիլմի թրեյլերը հասարակության ուշադրությանն է ներկայացված հայերեն և ռուսերեն լեզուներով։
Թաջ-Մահալը Հնդկաստանի ամենահայտնի տեսարժան վայրն է, սակայն քչերը գիտեն, թե ո՞վ էր այն կինը, ում պատվին կառուցված է այդ սիրո տաճարը։
Ինչպե՞ս հայերը հայտնվեցին այդ հեռավոր երկրում և դեռևս միջին դարերում ստեղծեցին ամենաազդեցիկ համայնքներից մեկը։ Ինչպե՞ս մահմեդական Թաջ-Մահալի պատերին հայտնվեցին հարյուրավոր խաչեր, և ինչպես երկու հայուհիներ դարձան Հնդկաստանի ամենաազդեցիկ կայսրերի կյանքի ուղեկիցները:
«Հայկական ստանդարտ» կինոկենտրոնի վավերագրական ֆիլմը լույս կսփռի այս հարցերի վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա շուտով։