
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

Փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բուք է Արագածի և Արթիկի տարածաշրջաններում, Մարալիկ-Լանջիկ, Արտաշավան-Քուչակ-Ապարան-Արագած ճանապարհահատվածներում և Մեղրու լեռնանցքում:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:
Հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը։