Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
• Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի 4-ից-12-րդ փողոցների, Սպանդարյան կայարանի եւ հարակից հիմնարկ ձեռնարկությունների
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի վերին հատվածի
• Արմավիր մարզի Մերձավան գյուղի եւ հարակից զորամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: