![](/banners/BeFunky-design.jpg)
Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոմեքենա է այրվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/hrdeh.jpg)
Փետրվարի 6-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 8/1 հասցեում՝ «Սեյսմիկ պածշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Պարզվել է, որ «Վոլվո» մակնիշի 33 DO 148 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Վարորդ Վ. Պ.-ն (ծնվ. 1996 թ.) և ուղևոր Վ. Ա.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից, վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի փականը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն