Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երևանի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -25.10C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.80C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն