Սոնա Շահգելդյան. «Սիրելիս ինձնից 4 տարի փոքր է». ESem.am
Այսօր, երբ շատ երիտասադներ աղի բլիթ են ուտում՝ հուսով, որ երազում կտեսնեն իրենց միակին, երգչուհի Սոնա Շահգելդյանն աղի բլիթ չի ուտելու:
ESem.am-ի հետ զրույցում նա ասել է, որ նախկինում միշտ կերել է աղի բլիթ, քանի որ հավատում է ավանույթին:
«Մի քանի տարի առաջ աղի բլիթ կերա ու երազումս տեսա սիրելիիս: Իր դեմքը չէի տեսել, սակայն կերպարը շատ նման էր»,- ասել է Սոնան՝ հավելելով, որ այդ երազը տեսել է սիրելիի հետ ծանոթությունից 1-2 տարի առաջ:
Երգչուհու խոսքով՝ այս տարի աղի բլիթ չի ուտի, քանի որ արդեն գտել է իր երկրորդ կեսին:
«Ես գտել եմ իմ սիրուն, էլ ինչո՞ւ աղի բլիթ ուտեմ»,- ասել է նա:
Սոնայի փոխանցմամբ՝ դեռ հստակ չէ, թե վաղն ինչպես է նշելու սիրո տոնը:
«Ինձ համար ամեն օրն էլ լավ, սիրո օր է: Մարդը պետք է տոն դարձնի իր օրը, ոչ թե սպասի ինչ-որ օրվա, որ սեր խոստովանի, կամ նվերներ մատուցի»,- ասել է երգչուհին՝ նշելով, որ միշտ հետաքրքիր նվերներ է պատրաստում և ստանում: «Վաղը ևս նվեր կտամ սիրելիիս, սակայն դեռ չեմ ընտրել այն: Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի: Նա ևս շատ ուշադիր է»,- ավելացրել է Սոնան:
Երգչուհին կարևորում է, որ ամեն օր լինի սեր և փոխադարձ հարգանք: «Սիրելիս ինձնից 4 տարի փոքր է, սակայն դա ոչինչ չի նշանակում: Մարդը կարող է շատ խելացի լինել, տարիքը կապ չունի»,- ասել է երգչուհին, ով դժվարացավ պատասխանել՝ հնարավո՞ր է հենց այս տարի օրինականացնեն հարաբերությունները սիրելիի հետ: