Բաժիններ՝

Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Էդուարդ Գրիգորյանն արձագանքել է իր ֆեյսբուքյան էջի շուրջ ստեղծված աղմուկին. 1in.am

Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր է, էջ է վարում, որտեղ տեղադրվում են իր գործով «բացահայտումներ» և այլ նյութեր: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ է կապվել Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ փոխանցելով որդու արձագանքը վերջին օրերի աղմուկի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև:

«Ֆեյսբուքյան իմ էջը բացվել է միջնորդավորված ձևով: Ես խնդրել եմ իմ անունից էջ բացել՝ միմիայն ինձ, իմ գործին վերաբերող նյութեր հրապարակելու ցանկությամբ: Իմ ակտիվությունը սահմանափակվել է ամիսը ընդամենը մեկ կամ երկու հրապարակմամբ: Գրել եմ ձեռագիր, փոխանցել առձեռն, որից հետո այն տեղադրվել է ֆեյսբուքյան այդ էջում, քանի որ այսօրվա դրությամբ դա է ինչ-որ բան ասելու իմ միակ հնարավորությունը:

Քանի որ անձամբ մասնակցություն չեմ ունեցել ֆեյսբուքյան էջի բացմանը, չեմ տիրապետում այդ էջը մուտք գործելու համար անհրաժեշտ գաղտնաբառին, հետևաբար հնարավորություն էլ չեմ ունեցել հետևել, թե ինչ արձագանք են ստանում գրածներս, արձագանքներին պատասխանելու հնարավորություն էլ չեմ ունեցել, տեղյակ էլ չեմ, թե ինչ է կատարվել ֆեյսբուքյան հարթակում՝ այսպես կոչված լայքեր, քոմենթներ… Ես լայքեր հավաքելու համար չեմ գրել, ոչ էլ դեբատների մեջ մտնելու: Ես երբևէ ինչ-որ մեկին քննարկելու, ինչ-որ բան քննարկելու նպատակ չեմ հետապնդել, առօրյա քաղաքական կյանքին չեմ խառնվում, տեղյակ էլ չեմ, թե ինչ դեբատներ են ծավալվել…»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս