
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Խաչփար գյուղում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Խաչփար գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Ռոման Ղ.-ն, որը հունվարի 29-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
ՀՀ ոստիկանություն