Բաժիններ՝

Ինչպես եղել է․ Դաժան ծեծուջարդ Արցախի սահմանին․ Ականատեսների սահմռկեցուցիչ վկայությունները (տեսանյութ). 1in.am

Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների դեմ հարձակումն իսկապես սարսափելի էր, և այս դեպքի գնահատականները որոշ ժամանակ հետո ավելի ճշգրիտ կտրվեն: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում նշել է «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի հիմնադիր անդամ Սյուզան Սիմոնյանը:

«Երբ մենք հասանք այդ վայրին, բավական թվով քաղաքացիական հագուստով մարդիկ էին հավաքվել և փակել ճանապարհը: Մեր գլխավերևի բարձունքում կային դիմակավորված ավտոմատավորներ ու դիպուկահարներ: Մենք շարվել էինք իրար բավական մոտ, և եթե զոհեր չեղան, միայն Ժիրայր Սեֆիլյանի` որպես հրամանատարի, խելամիտ տակտիկայի շնորհիվ: Որովհետև նախօրոք արդեն, մինչև այդտեղ հասնելը, նա մեզ հրահանգել էր, որ մենք մեքենաներից չպետք է դուրս գանք, եթե հանդիպենք խոչընդոտի:

Մենք շարված էինք, երբ Ժիրայր Սեֆիլյանը իր մի քանի ընկերների հետ դուրս եկավ և մոտեցավ հավաքված խմբին: Այնտեղ եկավ ոստիկանությունն ու սպեցնազը: Հայտնվեցին այնպես, կարծես դեսանտ էին իջեցրել: Երբ Ժիրայր Սեֆիլյանը խոսելուց հետո հասկացավ, որ չպետք է շարունակենք, որովհետև ճանապարհը փակ է, և որևէ կերպ համաձայնության չեկան, շրջվեց և ողջ շարասյան երկայնքով Սեֆիլյանն անցնում էր մեքենաների կողքով ու հրահանգում շրջադարձ կատարել, քանի որ վերադառնում ենք»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս