Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Հոռոմ գյուղում. 9-ամյա երեխա է մահացել. կան վիրավորներ

Փետրվարի 2-ին, ժամը 00.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՎԱԶ-2109 մակնիշի 05LU059 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ընկել ջրանցքը (դատարկ), ինչից 2006թ. ծնված Մ. Գ.-ն տեղում մահացել է, 1974թ. ծնված Ա. Գ.-ն, 1984թ. ծնված Ս. Զ-ն տեղափոխվել են Գյումրու քաղաքային ԲԿ, իսկ 2005թ. ծնված Ա. Գ.-ն՝ Ավստրիական մանկական հիվանդանոց:

Բժիշկները Ա. (ծնվ. 2005թ.) և Ա. (ծնվ. 1974թ.) Գ.-երի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Զ.-ինը (ծնվ. 1984թ.)՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս