Վրաստանում հաջորդ տարվա զորավարժություններին կարող են մասնակցել նրա տարածաշրջանային գործընկերները

Грузия Online-ի փոխանցմամբ` 2014 թվականին Վրաստանում պլանավորված է անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց հնարավոր է` մասնակցեն տարածաշրջանում Վրաստանի գործընկեր երկրները: Այս մասին «Վազիանի» ռազմաբազայում երեկ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան.

«Պլանավորված են էլ ավելի մասշտաբային զորավարժություններ: Հաջորդ տարի մենք ցանկանում ենք զորավարժություններ անցկացնել բրիգադի մակարդակով: Հնարավոր է` մենք դրանցում կներառենք նաև տարածաշրջանում մեր գործընկեր երկրներին և կանցկացնենք էլ ավելի մասշտաբային զորավարժություններ»:

«Վազիանի» ռազմաբազայում ընթացող Agile Spirit 2013 վրաց-ամերիկյան զորավարժությունների շրջանակներում երեկ անցկացվել են ցուցադրական զորավարժություններ: Այսօր տեղի կունենա Agile Spirit 2013 զորավարժությունների պաշտոնական փակման արարողությունը:

Հիշեցնենք, որ Agile Spirit 2013 վրաց-ամերիկյան զորավարժությունները մեկնարկել են մարտի 18-ին: Համատեղ զորավարժություններին մասնակցում է ԱՄՆ ծովային հետևակի սևծովյան կորպուսի 350 զինծառայող և Վրաստանի պաշտպանության նախարարության 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակը: Վերջինս մասնակցել է Աֆղանստանում տարվող միջազգային առաքելությանը և անկորուստ վերադարձել է Վրաստան:

Տեսանյութեր

Լրահոս