Բաժիններ՝

Սիրիական ընդդիմության առաջնորդն ԱՄՆ-ին մեղադրել է Դամասկոսի քաղաքականությանն աջակցելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Սիրիայի հեղափոխական ուժերի ու ընդդիմության Ազգային դաշինքի առաջնորդ Ահմեթ Մուազ ալ-Հաթիբն այսօր հայտարարել է, որ սիրիացի ապստամբների շահերի համար Patriot զենիթա-հրթիռային համալիրներն օգտագործելուց ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների հրաժարվելը «վկայում է» պաշտոնական Դամասկոսի քաղաքականությանը նրանց աջակցման մասին:

Հաթիբը Դոհայում ԱՊԼ գագաթաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ խնդրելով Թուրքիայում ծավալած Patriot համակարգերն օգտագործել Սիրիայի հյուսիսային շրջանների պաշտպանության համար:

Սակայն Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում այդ զենիթա-հրթիռային համալիրները ծառայեցնել սիրիացի ապստամբների շահերին:

Այդ կապակցությամբ Հաթիբն արտահայտել է իր զարմանքը, որ Վաշինգտոնը չի բավարարել սիրիացի ապստամբների խնդրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս