Արարատի մարզպետը վատ չի զգա, եթե իրեն պաշտոնանկ անեն

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի ցանկացած որոշում իր համար ընդունելի է: 1in.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է Ձեր պաշտոնանկության հարցը դրվի՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը դրական է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջ-նամակին, ասել է.

«Պաշտոնանկության հետ կապված բացարձակապես ես մտավախություն չունեմ, և ոչ էլ վատ կզգամ, որ ինձ պաշտոնանկ անեն, բայց` ոչ կեղծիքների համար: Մենք ոչ մի կեղծիք չենք կատարել և չենք էլ պատրաստվում կատարել: Եթե որևէ խնդիր եղել է, որ իրավապահ մարմինների ուշադրությանն ա արժանացել, ես կողմ եմ ամենայն խստագույնս պատժելուն»:

Ի դեպ, Արարատի մարզում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել էր 76,4 տոկոս ձայն՝  այս ցուցանիշով զիջելով միայն Գեղարքունիքի մարզին։

 

Տեսանյութեր

Լրահոս