Խանութի աշխատակցի ձեռքը մնացել էր վերելակի դռների արանքում. օգնության են հասել փրկարարները
Մարտի 26-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող մթերային խանութում աշխատակցի ձեռքը մնացել է բեռնատար վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները նկուղային հարկում վերելակի և անկյունակի միջանկյալ հատվածից դուրս են բերել խանութի աշխատակից, 1947 թ. ծնված Մ. Ավագյանի ձեռքը, ում շտապօգնության աշխատակիցները վնասվածքներով հոսպիտալացրել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: