Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց. Մայամի
Մայամիում շարունակվում է թենիսի խոշոր մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն թենիսիստներն ու թենիսիստուհիները։
Տղամարդկանց մրցաշարում երեկ անակնկալ է գրանցվել։ Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը 2։6, 4։6 հաշվով անսպասելիորեն պարտություն է կրել գերմանացի թենիսիստ Թոմի Հաասից։
Իսկ ահա կանանց մրցաշարում անակնկալներ չեն գրանցվել։
Տղամարդկանց մրցաշար, 4-րդ շրջան.
Մարեյ (Մեծ Բրիտանիա) – Սեպի (Իտալիա)՝ 6։2, 6։4
Չիլիչ (Ֆրանսիա) – Ցոնգա (Ֆրանսիա)՝ 7։5, 7։6
Բերդիխ (Չեխիա) – Կուերի (ԱՄՆ)՝ 6։1, 6։1
Գասկե (Ֆրանսիա) – Ալմագրո (Իսպանիա)՝ 6։7, 7։5, 7։6
Մելցեր (Ավստրիա) – Ռամոս-Վինոլաս (Իսպանիա)՝ 2։6, 6։3, 6։3
Ֆերեր (Իսպանիա) – Նիշիկորի (Ճապոնիա)՝ 6։4, 6։2
Սիմոն (Ֆրանսիա) – Տիպսարևիչ (Սերբիա)՝ 5։7, 6։2, 6։2
Հաաս (Գերմանիա) – Ջոկովիչ (Սերբիա)՝ 6։2, 6։4
Կանանց մրցաշար. քառորդ եզրափակիչ.
Ռադվանսկա (Լեհաստան) – Ֆլիպկենս (Բելգիա)՝ 4։6, 6։4, 6։2
Ուիլյամս Ս. (ԱՄՆ) – Լի Նա (Չինաստան)՝ 6։3, 7։6
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը