Բաժիններ՝

Ոչ-ոքի՝ առաջին խաղակեսից հետո. Հայաստան – Չեխիա

Հայաստանի ազգային հավաքականն այս պահին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Չեխիայի ազգային հավաքականին։ Աշխարհի առաջնության որակավորման փուլի այս հանդիպման առաջին խաղակեսից հետո հաշիվը ոչ-ոքի է՝ 0։0։

Առաջին խաղակեսում շատ ակտիվ էին մեր ֆուտբոլիստները։ Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին շատ լավ հնարավորություններ ունեին Պետր Չեխի դարպասը գրավելու համար։ Սակայն հարվածի պահին նրանք մի փոքր վրիպում էին։ Հեռվից վտանգավոր հարված կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Վտանգավոր էին նաև մրցակցի գրոհները. 33-րդ րոպեին Յարոսլավ Պլաշիլի հարվածից հետո Ռոման Բերեզովսկին մեծ դժվարությամբ գնդակը հանեց անկյունային։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին Հայաստանի ազգային հավաքականը զիջեց նախաձեռնությունը։

Քիչ անց կմեկնարկի երկրորդ խաղակեսը։

Տեղեկացնենք, որ այս հանդիպումը կարևոր է երկու թիմերի համար մրացաշարային պայքարի տեսակետից։ Այս պահին Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո ունի նույնքան միավոր, սակայն հաղթանակի դեպքում դուրս կգա 3-րդ հորիզոնական, իսկ կորցրած միավորներով կհավասարվի երկրորդ հորիզոնականում ընթացող Բուլղարիային։ Չեխիայի հավաքականը 4 խաղից հետո ունի 5 միավոր։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս