Բաժիններ՝

Կոստա Ռիկայում քաղցած կոկորդիլոսը հարձակվել է իրեն լուսանկարողի վրա (տեսանյութ)

NY Daily News-ի փոխանցմամբ՝ Կոստա Ռիկան ներկայացնող լուսանկարիչ Անտոնիո Ռուիզը որոշել է լուսանկարել Տարկոլես գետում բնակվող քաղցած կոկորդիլոսներին, ինչի ժամանակ վերջիններից մեկը փորձել է ուտել նրան:

Միջադեպը գրանցվել է Կոստա Ռիկայի արևմուտքում գտնվող Պունտարենաս նահանգում, ուր Ռուիզն իր ընկերների հետ հանգստանալիս է եղել Տարկոլես գետի ափին: Այդ վայրը հայտնի է որպես կոկորդիլոսների սնման վայր, այստեղ ամեն օր հավաքվում են տասնյակ զբոսաշրջիկներ և բարձր ափի վրայից ներքևում լողացող կոկորդիլոսներին նետում են մսի կտորներ:

Ռուիզը որոշել է կոկորդիլոսներին լուսանկարել առավելագույն մոտ հեռավորությունից և իջել է գետափ: Այդ ընթացքում նրա ընկերները շարունակ նրան կոչեր են արել բարձրանալ վեր՝ կոկորդիլոսի երախում չհայտնվելու համար:

Ճակատագրի հեգնանքով՝ այդ կոչերից մեկին արձագանքելիս Ռուիզը քիչ է մնացել՝ հայտնվի կոկորդիլոսի երախում: Նա դեմքով շրջվել է իր ընկերների կողմը և նրանց խնդրել է լռել, և այդ պահին կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա: Երիտասարդին հաջողվել է անվնաս հասնել իր ընկերների մոտ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս