Բաժիններ՝

Ջորջ Բուշ-կրտսերը դարձել է ԱՄՆ «ամենաթանկարժեք» նախկին նախագահ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան գանձարանը 2012 թվականին ավելի քան 1.3 միլիոն դոլար է ծախսել նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վրա, որով և նա դարձել է ողջ մնացած նախկին նախագահներից «ամենաթանկարժեքը»:

Ջորջ Բուշ-կրտսերի վրա ծախսված գումարներից 200.000 դոլարը կազմել է նրա տարեկան թոշակը, մոտ 100.000 դոլար է հատկացվել նրա ապարատի պահպանման վրա: Բացի այդ, գումարներ են ծախսվել նրա թռիչքների, գրասենյակի, փոստային և այլ ծառայությունների վրա:

Այն նախագահներին, որոնք միայն ոչ վաղ անցյալում են լքել գրասենյակը, առաջին տարիներին վճարվում են «մեկնադրամներ», որով և մասամբ բացատրվում են Բուշի վրա կատարված ավելի մեծ ծախսերը՝ համեմատած նրա նախորդների հետ:

Այդ ցուցակում երկրորդը Բիլ Քլինթոնն է, որի վրա 2012 թվականին ծախսվել է մոտ 1 միլիոն դոլար: Այդ գումարի մեծ մասը (442.000 դոլար) ծախսվել է Նյու Յորքում գտնվող գրասենյակի վարձակալության վրա:

Ջորջ Բուշ-ավագը հարկատուների համար արժեցել է 850.000 դոլար, իսկ Ջիմմի Կարտերը՝ 500.000 դոլար: Նախագահի այրիներն իրավունք ունեն ստանալ տարեկան 20.000-ական դոլար, սակայն Ռոնալդ Ռեյգանի այրի Նենսի Ռեյգանը 2012 թվականին հրաժարվել է այդ գումարի ստացումից: Դրա հետ մեկտեղ նա պետությունից ընդունել է 14.000 դոլար՝ փոստային ծախսերի համար:

2012 թվականին Սենատի դիտարկմանն էր ներկայացվել նախկին նախագահներին հատկացվող գումարները մինչև 200.000 դոլար նվազեցնել ենթադրող օրինագիծը, սակայն այն աջակցություն չստացավ օրենսդիրների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս