Բաժիններ՝

Վթարի է ենթարկվել «Բենզին Ռուբոյի» Range Rover-ը. կա վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Այգեձոր փողացի բնակիչ, 45-ամյա Ներսես Թաշչյանի վարած «Դայհացու» մակնիշի 33 ՍP 703 և Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Առաքելյանի վարած Range Rover մակնիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Ալիս Ասարյանը տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover մակնիշի ավտոմեքենան պատկանում է հայտնի գործարար, «Բենզին Ռուբո» մականվամբ Ռուբեն Գալստյանին:

br01 br02 br03 br04

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս