Բաժիններ՝

Այսօր Դոհայում մեկնարկում է Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 24-րդ գագաթաժողովը, ինչը տեղի է ունենում Սիրիայում բախումների շարունակման ֆոնին:

Բացի Սիրիայից, ԱՊԼ-ի գագաթաժողովի գլխավոր թեմաների թվում են լինելու նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը և ԱՊԼ-ում կառուցվածքային բարեփոխումների անցկացումը:

Այս գագաթաժողովի նախօրեին սիրիական ընդդիմությունը պաշտոնապես ստացավ ԱՊԼ-ում Սիրիայի տեղը զբաղեցնելու հրավեր: Այդ տեղը թափուր էր մնացել 2011 թվականի նոյեմբերից, երբ որոշվել էր սառեցնել պաշտոնական Դամասկոսի մասնակցությունը ԱՊԼ-ի նիստերում՝ Սիրիայում բախումների շարունակման պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։