
Վիլյային հոգնեցրել են իր տրանսֆերի մասին շրջանառվող խոսակցությունները

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան նշել է, որ ինքն արդեն հոգնել է կատալոնական ակումբից ամռանը հեռանալու մասին պտտվող լուրերից։
«Ամեն տարի ասում են, որ հեռանալու եմ «Բարսելոնայից»։ Ես արդեն հոգնել եմ այդ ամենից։ Չեմ ցանկանում լինել ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր դեմքը», – իսպանացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշենք, որ Վիլյայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Արսենալը»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը