Բաժիններ՝

Հայտնի են դարձել «Օսկարի» հաջորդ երկու մրցանակաբաշխության անցկացման ժամկետները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան երեկ հայտարարել է «Օսկարի» հաջորդ մրցանակաբաշխության անցկացման ժամկետը:

86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014 թվականի մարտի 2-ին, Hollywood and Highland համալիրում, ուր գտնվում է հայտնի «Դոլբի» կինոթատրոնը: Այն հեռարձակվելու է ABC հեռուստաալիքի կողմից:

Բացի այդ, կազմակերպիչները հայտնել են նաև 87-րդ մրցանակաբաշխության ժամկետը. այն տեղի կունենա 2015 թվականի փետրվարի 22-ին: «Օսկար» մրցանակն ամեն տարի հանձնվում է 1929 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։