Ամերիկացին վիճակախաղով շահել է 221 միլիոն դոլար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի 44-ամյա բնակիչ Պեդրո Կեզադան Powerball վիճակախաղի տոմսով շահել է 221 միլիոն դոլար:
Կեզադան այդ տոմսը գնել էր սպիրտային խմիչքների խանութում: Երբ նա երեկ վերադարձել է խանութ՝ հաջողակ տոմսը ներկայացնելու համար, նրան արդեն իսկ սպասելիս են եղել մի շարք լրագրողներ:
Նա հայտարարել է, որ շատ երջանիկ է և շահումն առաջին հերթին օգտագործելու է իր հարազատների նյութական դրությունը բարելավելու վրա: Նշվում է, որ հարկերի վճարումից հետո Կեզադայի մոտ կմնա մոտ 152 միլիոն դոլար:
Powerball վիճակախաղով ամենամեծ շահումը գրանցվել է 2006 թվականին՝ 365 միլիոն դոլար: Powerball-ը տարածված է ԱՄՆ 42 նահանգում, Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգում և Վիրջինյան կղզիներում: