ԱՄՆ կոնգրեսն առաջարկում է խստացնել կիբեր հանցագործության պատժաչափը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսը ներկայումս դիտարկում է կիբերանվտանգության մասին օրինագիծը, որով նախատեսվում է խստացնել կիբեր հանցագործության համար նախատեսված պատժաչափը:
Ներկայումս տվյալ օրինագիծը դիտարկում են Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի անդամները: Այդ օրինագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնել պատժաչափը համակարգիչների ու ցանցերի «կոտրման» համար, ինչպես նաև գործողությունների չափորոշիչներ սահմանել այն ընկերությունների համար, որոնց հաճախորդների կամ օգտատերերի անձնական տվյալները հափշտակել են չարագործները:
Այս խնդիրն այժմ ավելի արդիական է դարձել, քանի որ մի շարք չինովնիկներ ու հետախուզությունը հայտարարում են, որ գնալով էլ ավելի է մեծանում տարբեր երկրների ցանցահենների կողմից պետական ու մասնավոր համակարգչային ցանցերին վնաս հասցնելու վտանգը: Այդ պատճառով էլ մեծ հավանականություն կա, որ ամերիկացի օրենսդիրները կհաստատեն այդ նախագիծը:
Եթե չարագործները մուտք են գործել ԱՄՆ ենթակառույցների (հեռուստացանց, էներգոցանց, կապի համակարգ, ջրամատակարարման համակարգ) համակարգչային ցանցեր, ապա նա կարող է դատապարտվել մինչև 30 տարվա ազատազրկման՝ առանց վաղաժամ ազատվելու իրավունքի: