Բաժիններ՝

Լիտվայում կտեղակայվի Like-ի վիթխարի քանդակ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Լիտվայում պլանավորված է տեղակայել Facebook սոցցանցում օգտագործվող Like խորհրդանիշը պատկերող վիթխարի քանդակ: Դրանով իսկ տեղական չինովնիկները հուսով են բարձրացնել երկրի գրավչությունը սոցցանցերի օգտատերերի շրջանում, ինչպես նաև զարգացնել զբոսաշրջությունը:

Դեռ հայտնի չեն այդ քանդակի ենթադրյալ չափերը, միայն հայտնի է, որ այն լինելու է շատ խոշոր: Քանդակի տեղակայման վայրի ընտրությունը կատարվելու է սոցցանցերում (և ոչ միայն Facebook-ում) քվեարկության միջոցով:

Ներկա դրությամբ Like-ի քանդակն իրենց մոտ հյուրընկալելու պատրաստակամության մասին է բարձրաձայնել լիտվական 4 քաղաք՝ Վիլնյուսը, Դրուսկինինկայը, Կաունասը և Պալանգան: Ակնկալվում է, որ քանդակի նախագծի և տեղանքի ընտրման կամպանիան կտևի 12 ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031