Բաժիններ՝

Ուժգին քամու պատճառով Վրաստանում շարունակում է հոսանքազրկված մնալ 50.000 բաժանորդ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում դեռ մոտ 50.000 բաժանորդ շարունակում է հոսանքազրկված մնալ, ինչի պատճառը նախօրեին ուժգին քամու կողմից էլեկտրահաղորդագծերին պատճառած վնասն է: Այս մասին այսօր հայտնել է երկրի խոշորագույն էներգոընկերության՝ Energo-Pro Georgia-ի մամուլի ծառայությունը:

Երեկ Վրաստանում գրանցված ուժգին քամին խնդիրներ է առաջացրել գրեթե ողջ երկրում: Կոբուլետի հանգստավայրում քամին պոկել է 47 տան տանիք, Աջարիայի Խելվաչաուրի շրջանում քամուց վնասվել է 93 տուն, որոնցից 9-ը մնացել է առանց տանիքի: Գորիում վնասվել է 80 տուն: Թբիլիսիում քամին պոկել է 50 տան տանիք:

Energo-Pro Georgia-ն հայտարարել է, որ ներկայումս վերականգնվել է 10.000 բաժանորդի համար էլեկտրաէներգիայի մատակարարումը, սակայն հոսանքազրկված վիճակում շարունակում է մնալ մոտ 50.000 բաժանորդ:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կարգադրությամբ երեկ ստեղծվել է Բնական աղետի հետևանքների վերացման արտակարգ շտաբ, որը գլխավորել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս