Այս տարի անվտանգության ու պաշտպանության ոլորտում Ադրբեջանի կորուստները կազմել են 20 մարդ. «Դոկտրինա»
Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Դոկտրինա» լրագրողական հետազոտությունների ռազմական կենտրոնն անցկացրած դիտարկման արդյունքներով հայտարարել է, որ 2013 թվականին անվտանգության ու պաշտպանության ոլորտում Ադրբեջանի կորուստները կազմել են 20 մարդ:
«Դոկտրինա»-ի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում վիրավորվել է կամ վնասվածքներ է ստացել ևս 14 մարդ: Բացի այդ, Նախիջևանում անհայտ պատճառով մահացել է ռազմական վարժարանի կուրսանտ:
3 մարդ մահացել է դժբախտ պատահարների (ջրախեղդ լինել, ընկնել) հետևանքով, 3-ը՝ Կասպից ծովում ուղղաթիռի կործանման պատճառով, 2-ը՝ անհայտ պատճառներով, 1-ը՝ անզգուշության պատճառով, 3-ը՝ հիվանդություններից, 3 մարդ էլ ինքնասպանություն է գործել:
«Դոկտրինա»-ի տվյալներով՝ մահացածներից 16-ը ներկայացրել են Պաշտպանության նախարարությունը, 1-ը՝ Պետական պահպանման ծառայությունը, 1-ը՝ Ներքին զորքերը, 1-ը՝ ԱԻՆ-ը: