Բաժիններ՝

ԱՄՆ-ը երկու ամսում կներկայացնի պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորման պլան

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է Պաղեստինին ու Իսրայելին առաջարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պլան: Այս մասին հայտնել է պաղեստինյան իշխանությունների ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ը երկու ամսվա ընթացքում ներկայացնելու է կողմերի համար քաղաքական հետագա քայլերի պլանը: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ դեռ վաղ է խոսել երկկողմ կամ եռակողմ բանակցությունների սկսման մասին:

Իր առաջին արտասահմանյան շրջագայության շրջանակներում ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին նախ մարտի 23-ին հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի, ապա նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Երեկ Քերին չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս