Բաժիններ՝

Արթուր Շահինյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Վերջին՝ 84կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Շահինյանը պայքարում էր բրոնզե մեդալի համար։ Բուլղարացի Խրիստո Մարինովի հետ գոտեմարտում մեր մարզիկը գեղեցիկ և վստահ հաղթանակ տարավ՝ հաղթելով 4։0 (1։0, 3։0) հաշվով։

Այս քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն ռուսաստանցի Ալեքսեյ Միշինն ու վրացի Վլադիմիր Գեգեշիձեն։

Սա Հայաստնի երրորդ մեդալն էր այս ոճում. 96 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Արթուր Ալեքսանյանը, իսկ 120 կգ քաշային կարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վաչիկ Եղիազարյանը։

Տեղեկացնենք նաև, որ Արթուր Շահինյանը 2010 թվականին կրկին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս