Բաժիններ՝

Արևելյան երթուղով Չինաստանին ռուսական գազի մատակարարման ծավալը կարող է հասցվել 60 միլիարդ խորանարդ մետրի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը երեկ ստորագրել են գազային հուշագիր: Ըստ դրա՝ Ռուսաստանն արևելյան երթուղով Չինաստանին տարեկան մատակարարելու է 38 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը հնարավոր է հասցվի մինչև 60 միլիարդ խորանարդ մետրի: Այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:

Վերջինիս խոսքերով՝ տվյալ փաստաթուղթն ունի ռազմավարական բնույթ: Դրանով կողմերը որպես Չինաստանին ռուսական գազի մատակարարման առաջնահերթ երթուղի են որակել արևելյան երթուղին, ինչպես նաև հստակեցրել են պայմանագրի տևական ժամկետը (30 տարի՝ սկսած 2018 թվականից): Միլլերը հավելել է, որ «Գազպրոմը» պլանավորել է Չինաստանին գազի մատակարարման մասին երկարաժամկետ պայմանագիր կնքել մինչև ընթացիկ տարեվերջ:

Ավելի վաղ Ռուսաստանն ու Չինաստանը սկզբնական շրջանում համաձայնության էին եկել երկու երթուղով գազի մատակարարման ծավալի շուրջ. արևմտյան երթուղի (Ալթայ նախագիծ)՝ 30 միլիարդ խորանարդ մետր և արևելյան երթուղի (Յակուտիա-Խաբարովսկ-Վլադիվոստոկ)՝ 38 միլիարդ խորանարդ մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031