Սաակաշվիլին մտադիր է ներկա գտնվել Սերժ Սարգսյանի երդման արարողակարգին

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դեմ է Աբխազական երկաթուղու վերաբացմանը. «Աբխազական երկաթուղու բացումը կլինի այնպիսի հարված Վրաստանի ու Ադրբեջանի շահերին, որ դրա մասին անգամ պետք չէ խոսել, առավել ևս պլաններ կառուցել:

Աբխազական երկաթուղու վերաբացումը հակասում է Վրաստանի շահերին: Հենց այդ ճանապարհով 2008 թվականին տանկեր մտցրին Վրաստանի արևմուտք: Այդ երկաթուղու վերաբացման դեպքում շրջափակման մեջ կընկնի Ադրբեջանը, ինչը Վրաստանը չի կարող թույլ տալ:

Վրաստանը միևնույն ժամանակ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: Հայաստանի համար տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման նպատակով մենք բացել ենք Լարս անցակետով ավտոճանապարհը, ինչպես նաև աշխատանքներ էինք տանում Լազիկա նոր քաղաքի ու նավահանգստի կառուցման վրա, որը կեռապատկեր տրանսպորտային փոխադրումները, այդ թվում նաև Հայաստանի համար»:

Սաակաշվիլին հավելել է, որ մտադիր է ներկա գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողակարգին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031